Thumbnail Image

Հարց ու պատասխան: COVID-19 համավարակի ազդեցությունը պարենի և գյուղատնտեսության վրա











FAO. 2020. Հարց ու պատասխան: COVID-19 համավարակի ազդեցությունը պարենի և գյուղատնտեսության վրա. Rome.



Also available in:
No results found.

Related items

Showing items related by metadata.

  • Thumbnail Image
    Book (series)
    Անտառներ. մարտահրավերի հաղ թահարման կրծքանշան 2019
    ՄԱԿ-ի «Մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկների շարքը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկությունը, կրթել և համոզել նրանց՝ փոխել իրենց վարքագիծը և իրենց համայնքներում լինել փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ: Ներկայումս գոյություն ունեն կամ մշակման փուլում են գտնվում այլ թեմաներին, ներառյալ գյուղատնտեսությանը, կենսաբազմազանությանը, կլիմայի փոփոխությանը, էներգիային, կառավարմանը, անտառային պաշարներին, սովին, սնուցմանը, համաշխարհային օվկիանոսին, հողային և ջրային պաշարներին նվիրված ձեռնարկները: «Անտառներ. մարտահրավերի հաղթահարման կրծքանշան» ձեռնարկի նպատակն է երեխաներին և երիտասարդներին հաղորդել գիտելիքներ Երկրի վրա կյանքի պահպանման գործում անտառների կարևոր դերակատարման մասին: Սույն գրքույկը ներառում է հիմնարար տեղեկություններ անտառների տարբեր տեսակների և դրանց տեղակայվածության մասին: Այն բացատրում է, թե ինչպե՞ս են անտառներն ապահովում հիմնական էկոհամակարգային ծառայությունները, ինչպիսիք են մաքուր օդը, ջուրը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը: Այն նաև նկարագրում է տարբեր անտառային պաշարները և բացատրում, թե ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում անտառներին իրենց գոյատևման համար: Ձեռնարկում նկարագրվում է, թե մեր մոլորակի անտառներն ինչպիսի՞ սպառնալիքների առջև են կանգնած, և ի՞նչ է արվում դրանց պաշտպանության ուղղությամբ: Այս նյութը կարող է օգտագործվել դպրոցական պարապմունքների ժամանակ, երիտասարդական կամ սկաուտական խմբերի հետ աշխատանքներում: Ձեռնարկը ներառում է տարատեսակ գործողություններ և գաղափարներ, որոնք կարող են խթանել անտառների կարևորության մասին սովորելու ցանկությունը և համոզել երիտասարդներին՝ օժանդակել անտառների պահպանությանը և տեղյակ լինել շրջակա միջավայրի վրա իրենց գործողությունների ազդեցության մասին:
  • Thumbnail Image
    Brochure, flyer, fact-sheet
    Պարենի համաշխարհային օր՝ 2020: Միասին աճեցնել, սնուցել, ապահովել: Մեր գործողությունները մեր ապագան են:
    Միասին աճեցնել, սնուցել, ապահովել: Մեր գործողությունները մեր ապագան են:
    2020
    ՊԳԿ-ի հիմնադրումից 75 տարի անց աշխարհը մեծ առաջընթաց է գրանցել աղքատության, սովի և թերսնուցման դեմ պայքարում: Գյուղատնտեսական արտադրողականության և պարենային համակարգերը երկար ճանապարհ են անցել: Սակայն, դեռևս շատ մարդիկ մնում են խոցելի: Ավելի քան 2 միլիարդ մարդու համար մշտապես հասանելի չէ բավարար քանակի անվտանգ, սննդարար պարենամթերք: ՔՈՎԻԴ-19 համաճարակն էլ ավելի է մեծացրել այս մարտահրավերը ՝ սպառնալով բացասաբար ազդել պարենային անվտանգության, սննդայնության և կենսամիջոցների կարևոր ձեռքբերումների վրա: Հիմա ճիշտ ժամանակն է լուծել անհավասարություններն ու անարդյունավետությունները, որոնք շարունակաբար ճնշում են մեր պարենային համակարգերը, տնտեսությանը և սոցիալական աջակցության կառույցները: Հասել է ժամանկը, երբ պետք է նախկինից ավելի լավ կառուցել։
  • Thumbnail Image
    Document
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2015
    Also available in:
    No results found.

    Ձեռնարկում ներկայացված են Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ բնական վտանգները, դրանց հիմնական բնութագրերը, կանխման, կանխարգելման ուղիները, մարդկանց վարքի կանոնները մինչև վտանգների ծագումը, ծագման դեպքում և վտանգներից հետո: Սույն ձեռնարկում ծավալուն տեղ է հատկացված գյուղատնտեսության ոլորոտում բնական վտանգների ազդեցությանը, հատկապես այգեգործության և տարբեր մշակաբույսերի մշակման գործընթացների վրա: Մանրամասն ներկայացված են երաշտների, խորշակների, քամիների, հողերի էրոզիայի, ցրտահարությունների, երկ արատև սառնամանիքների ազդեցութունների դեմ պայքարի միջոցները: Ձեռնարկը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված խորհրդատվական կառույցների, գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների համար.

Users also downloaded

Showing related downloaded files

No results found.